ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Մենք տարիներ առաջ երազում էինք 16 տոկոսանոց աճի մասին, այս հինգ տարիների ընթացքում մեզ հաջողվել է այն հասցնել միջազգային նորմերին: Ավելացված 20 մլն դրամը տարեվերջին կբերի 23,6 տոկոս աճի… մենք նախատեսել ենք 0,3-0,4 տոկոս տարեկան աճ»:

Արմեն Ալավերդյան «1-ին լրատվական»

Կրկին թվեր եւ կրկին ոչ մի տեսանելի դրական փոփոխություն: Որքան հիշում ենք, թե՛ ներկա, թե՛ նախկին իշխանություններն ու պաշտոնյաները մի գլուխ թվեր են ներկայացնում` տնտեսական աճ, եկամուտների աճ, երկնիշ թվերով աճ, ստվերի կրճատում, էլի մի գլուխ տարբեր «աճեր» ու գեղեցիկ դիտվող թվեր, որոնք ընդամենը աչք են զբաղեցնում: Իսկ ո՞ւր է արդյունքը: Չէ՞ որ արդյունքում այս երկրում աճում են ընդամենը արտագաղթի ծավալները: Այդ դեպքում քանի՞ գրոշ արժեն պարբերաբար ներկայացվող նման թվերը, որ հիմա էլ ՊԵԿ փոխնախագահն է ներկայացնում: Ո՞ւմ են դրանք պետք, ո՞վ է դրանց հավատալու:




Լրահոս