ՀԵՌԱՑՐԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պրոֆմեդիա» ընկերության տնօրենների խորհրդի որոշմամբ Արմեն Դավիդյանը հեռացվել է «Ցենտրալ պարտներշիպ» (Central Partnership) ռուսական կինոարտադրող ընկերության նախագահի պաշտոնից: Այդ պաշտոնում նրան ժամանակավորապես փոխարինելու է «Պրոֆմեդիա» ընկերության ֆինանսների գծով փոխտնօրեն Ելենա Վերմանը: Նշենք, որ «Պրոֆմեդիա»-ն Ռուսաստանում զվարճանքի մեդիայի խոշորագույն ընկերություններից մեկն է: Այն ղեկավարում է մի շարք հայտնի մեդիա ընկերություններ, այդ թվում` «ՏՎ3»-ը, «Պյատնիցա»-ն, «2×2»-ը հեռուստատեսության ոլորտում, «Ավտոռադիո»-ն, «ՅումորFM»-ն ու «Ռադիո Ռոմանտիկա»-ն ռադիոյի ոլորտում, «Սինեմա պարկ»-ը ֆիլմերի ցուցադրության բնագավառում, «Աֆիշա»-ն տպագիր լրատվամիջոցների շուկայում:




Լրահոս