Կարևորն այն է, որ կարողացանք հաղթել. Հենրիխ Մխիթարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայի Գավաթի 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:0 հաշվով հաղթեց «Ուիգան»-ին: Խաղից հետո հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը նշել է, որ իր համար կարևորը թիմի հաղթանակն է: Նշենք, որ նա խփել էր թիմի երրորդ գոլը:

«Արդյունքը լավ էր: Առաջին խաղակեսն այդքան էլ լավ չանցկացրինք, իսկ երկրորդում այլ խաղ ցուցադրեցինք: Կարևորն այն է, որ կարողացանք հաղթել և դուրս գալ հաջորդ փուլ: Ես խաղադաշտում փորձում եմ ցույց տալ իմ բոլոր կարողություններն ու անում եմ ամեն ինչ, որպեսզի օգնեմ թիմին»,- նշեց Մխիթարյանը:




Լրահոս