Գերմանիայում երեկույթից հետո 6 երիտասարդի մահացած են հայտնաբերել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բավարիա երկրամասի Արշտայն քաղաքում կիրակի օրն առավոտյան երկույթից հետո մահացած են հայտնաբերել 6 երիտասարդի, գրում է Focus ամսագիրը:

Նրանց մահվան պատճառը հաստատված չէ:

2 երիտասարդների հայրը գտել է որդու և աղջկա դիերը, ևս 4 դի հայտնաբերվել է այգու հատվածում: Նա անմիջապես շտապօգնություն է զանգել, սակայն բժիշկները միայն գրանցել են նրանց մահվան փաստը:

Ոստիկանության  հաղորդմամբ՝ նրանց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:




Լրահոս