«Ալմաստ» գործարանի մոտակայքում տեղի է ունեցել վթար՝ հրդեհի բռնկումով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին, ժամը 02:14-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցում՝ Ալմաստ գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկումով, այրվում է BMW մակնիշի ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ BMW մակնիշի 34 VM 543 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1990 թ. ծնված Կ. Հ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել մոտակայքում գտնվող էլ.սյանը և քիչ անց (ավտոքարշակի վրա տեղափոխելու ժամանակ) բռնկվել:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:28-ին, մարվել՝ 02:44-ին:

Ամբողջությամբ այրվել է ավտոմեքենայի առջևի հատվածը և սրահը:




Լրահոս