Բարեկամավան գյուղի բնակիչները շունչները պահած սպասում են Սեյրան Օհանյանին. դադարեցրել է էլէներգիայի վարձերի վճարման փոխանցումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավան գյուղի բնակիչները շունչները պահած սպասում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին: Բանն այն է, որ վերջին մի քանի տարիներին բարեկամավանցիների սպառած էլեկտրաէներգիայի վարձավճարները վճարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

Բարեկամանավանի բնակիչներից մի քանիսը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում տեղեկացրին, որ Օհանյանը սովորաբար էլէներգիայի վարձերի վճարման փոխանցումները կատարել է յուրաքանչյուր ամսվա առաջին տասնօրյակում: Սակայն հունվարից սկսած՝ նա դադարեցրել է այդ վճարումները: «Ժողովուրդ»-ը Նոյեմբերյանի քաղաքապետ Կարեն Աբազյանից հետաքրքրվեց՝ Օհանյանը փոխանցե՞լ է բարեկամավանցիների սպառած էլէներգիայի վարձավճարները: Քաղաքապետը հայտնեց՝ դեռ փոխանցում չկա:

Օհանյանը նախարարի պաշտոնից հրաժարական տալուց հետո, փաստորեն, որոշել է այլեւս չշարունակել վճարել մարդկանց սպառած էլէներգիայի համար: Մինչ այդ նկատենք, որ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, որի համամասնական ցուցակը գլխավորում է Սեյրան Օհանյանը, նախընտրական քարոզարշավը սկսելու է հենց Տավուշի մարզից:




Լրահոս