ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի
նախագահ Արչի Տալակվաձեի հետ։
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի
անկախության օրվա կապակցությամբ։
Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համակավարակի կանխման ուղղությամբ
կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ։