Ռուսաստանի 85 ռեգիոնում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 8 հազար 338-ով՝ ընդհանուրը դառնալով 370 հազար 680:
Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ ներկայացնելով Կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տվյալները: Վարակի նոր դեպքերն ամենից շատ գրանցվել են Մոսկվայում, Մերձմոսկովյան շրջաններում, Սանկտ Պետերբուրգում:
Վերջին մեկ օրում վարակի հետևանքով մահացել է 161 մարդ: Ընդհանուր առմամբ, մահերի թիվը երկրում մոտենում է 4 հազարին: Ապաքինվածների թիվն ավելացել է 11 հազար 079-ով: Ռուսաստանում կորոնավիրուսը հաղթահարել է 142 հազար 208 մարդ: Արդեն մի քանի օր է երկրում օրվա կտրվածքով ապաքինվածների թիվն ավելին է, քան վարակվածներինը:
ՌԴ-ի սպառողների իրավունքների պաշտպանության եւ մարդու բարեկեցության բնագավառի հսկողության համերկրային ծառայությունը («Ռոսպոտրեբնադզոր») տեղեկացրել է, որ Մոսկվան պատրաստ է դուրս գալ կարանտինի սահմանափակումներից: