Այս պահին «Բիլայն»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի շենքի դիմաց: Պատճառը «Թիմ» ընկերության կողմից «Բիլայն»-ը գնելու մտադրությունն է:
Բանն այն է, որ երեկ տեղի ունեցած ՀՀ ՏՄՊՊՀ նիստում որոշում էր կայացվել թույլատրել «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական և «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների համակենտրոնացումը` «Թիմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «ՎԵՈՆ Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության 100 տոկոս փայաբաժնի ձեռքբերման միջոցով:
Եվ չնայած սահմանվել է, որ «ԹԻՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավորվում է համակենտրոնացումը գործողության մեջ դնելուց հետո առնվազն վեց ամսվա ընթացքում աշխատակիցների զանգվածային ազատումներ (աշխատողների ընդհանուր թվի ավելի քան 10 տոկոսը) չիրականացնել, սակայն «Բիլայն»-ի աշխատակիցները մտահոգություններ ունեն այս առնչությամբ եւ այժմ բողոքի ակցիա են իրականացնում արդեն ՀԾԿՀ-ի դիմաց:
Մանրամասները՝ տեսանյութում