«Բարսելոնայի» արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսի ներկայացուցիչները դեռևս հուլիսին հայտնել են ակումբին, որ ֆուտբոլիստը պատրաստվում է լքել թիմը 2019/20 մրցաշրջանից հետո, հայտնում է Marca-ն: Պարբերականի համաձայն՝ Մեսսիի հեռանալու մասին տեղեկատվությունը 1,5 ամիս առաջ է ներկայացվել «Բարսելոնայի» ղեկավարներին: Այս ոչ պաշտոնական հաղորդագրությունը մեկ անգամ չէ, որ փոխանցվել է ակումբին:
Երեքշաբթի օրը հաղորդվեց, որ Մեսսին «Բարսելոնային» պաշտոնական ծանուցում է ուղարկել ներկայիս պայմանագիրը դադարեցնելու ցանկության մասին: