Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր` հոկտեմբերի 3-ին, Հայաստանի և սփյուռքի թեմերի բոլոր վանքերում և եկեղեցիներում կատարվում է զորակցության համազգային աղոթք հանուն Արցախի և հայրենյաց պաշտպանների։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հրավիրում է բոլոր հայորդիներին իրենց առանձնական աղոթքով միանալ համազգային զորակցության արարողությանը։