Նոյեմբերի 11-ի երեկոյան ՀՀ Ազգային ժողովի դիմաց անցկացվող հավաքի մասնակիցներից մեկը ծխագլան նետեց։
Տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները, օպերատիվ կերպով, բռնել են տղամարդուն ու բերման ենթարկել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Պարզվել է ինքնությունը՝ Երևանի բնակիչ, 55-ամյա Արմեն Օ․: Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում։