Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստ Պիեռ Էմերիկ Օբամեյանգը չի մասնակցի Անգլիայի առաջնության 21-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղին, հայտնում է լոնդոնյան ակումբի կայքը: Հարձակվողը չի կարողանա խաղադաշտ մտնել ընտանեկան խնդիրների պատճառներով:
Ավելի վաղ 31-ամյա ֆուտբոլիստը ասել էր, որ բաց է թողել «Արսենալի» վերջին երկու խաղերը մոր առողջական խնդիրների պատճառով:
Այս մրցաշրջանում Օբամեյանգը բոլոր մրցաշարերում անցկացրած 20 խաղում դարձել է ութ գոլի հեղինակ:
«Արսենալ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը տեղի կունենա այսօր, Լոնդոնում: