Օգոստոսի 2-ից յոթերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունները կդադարեցվեն: Այս ընթացքում շարքի միջոցով ArmLur.am -ը կփորձի ամփոփել խորհրդարանի աշխատանքները` առանձնացնելով ակտիվ եւ պասիվ պատգամավորներին, ընդունված նախագծերն ու հանձնաժողովների աշխատանքը:
Խորհրդարանի ամենապասիվ հանձնաժողովը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն է, իսկ ամենաակտիվը՝ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն է, քննարկվող նախագծերի մեծ մասը հենց այս հանձնաժողովով է անցնում: Բազմիցս է բարձրաձայնվել այն մասին, որ խորհրդարանում շատերը պարապուրդի են մատնվում եւ բեռն ընկնում է միայն մի քանի հանձնաժողովների վրա: Սակայն հետաքրքիր է, որ չնայած այս հանգամանքին, ութերորդ գումարման խորհրդարանում եւս հանձնաժողովները նույնը կլինեն:
Parliamentmonitoring-ի տվյալներով` ամենաշատ կողմ քվեարկած պատգամավորները իշխանական խմբակցության անդամներն են: Առաջին նստաշրջանից մինչ հունիսի 1 անցկացված նիստերին ամենաշատը 860 անգամ կողմ է քվեարկել պատգամավոր Վահե Հովհաննիսյանը,
Արտաշես Պետրոսյանը` 858 անգամ
Հովիկ Աղազարյանը` 850 անգամ
Վահագն Հովակիմյանը` 832
Գևորգ Պապոյանը` 830 անգամ:
Իսկ ամենաշատը դեմ քվեարկած պատգամավորների հնգյակն ունի հետևյալ տեսքը՝
Արմեն Եղիազարյան՝ 103 անգամ,
Գուրգեն Բաղդասարյան՝ 101 անգամ,
Կարեն Սիմոնյան՝ 97 անգամ,
Գևորգ Գորգիսյան՝ 92 անգամ,
Սրբուհի Գրիգորյան՝ 92 անգամ:
Իսկ ովքեր են ամենաշատը ելույթ ունեցած 5 պատգամավորները.
Միքայել Մելքումյան՝ 177 ելույթ,
Սերգեյ Բագրատյան՝ 99 ելույթ,
Արտակ Մանուկյան՝ 93 ելույթ,
Արման Աբովյան՝ 91 ելույթ,
Արման Բաբաջանյան ՝78 ելույթ:
Իսկ ովքեր են ամենապասիվները.
Հակոբ Ասլանյան, Էդուարդ Բաբայան, Քաջիկ Գևորգյան, Գոռ Երանյան, Վահե Հովհաննիսյան: Այլ անուններ եւս կան:
ArmLur.am-ը կշարունակի իր շարքը:
Ն.Հ.