ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երաշտի հետևանքով ջուր է անհրաժեշտ. ԱԺ-ում արտահերթ նիստ կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ հայրենի կառավարությունն առաջարկել եք օգոստոսի 17-ին, երեքշաբթի օրը ԱԺ արտահերթ նիստ հրավիրել: Մենք տեղեկացանք, որ օրակարգում մեկ հարց է լինելու «Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունը պետք է հաստատի Սևանից ջուր բաց թողելը, ու դա պետք է արվի միայն խորհրդարանի հաստատմամբ: Բանն այն է, որ երաշտի հետևանքով ջուր է անհրաժեշտ Արարատյան դաշտին, ինչի համար էլ որոշվել է հրատապ ու արտահերթ նիստ հրավիրել:

Հարցը պետք է քննարկվի ու ընդունվի առաջին ու երկրորդ ընթացմամբ: Նշենք, որ հայրենի օրենսդիրները ստիպված կլինեն առաջիկայում նորից գալ խորհրդարան, քանի որ կառավարությունը պետք է ներկայացնի իր ծրագիրը:

Սոնա Գրիգորյան




Լրահոս