Մեծ Բրիտանիայում գործազրկությունը ռեկորդային ցուցանիշ է արձանագրել վերջին 17 տարիների համեմատ: Այդպես, վիճակագրական բյուրոյի տվյալներով, հուլիս-օգոստոս ամիսներին գործազուրկների բանակը համալրվել է 114 հազարով: Այսօրվա դրությամբ 2.57 մլն բրիտանացիներ աշխատանք չունեն, իսկ գործազրկության պաշտոնական ցուցանիշը 8,1 տոկոս:Ընդ որում, գործազրկությունը երիտասարդների շրջանում եւս ռեկորդ է սահմանում` 991 հազար երիտասարդներ աշխատանք են փնտրում: Մասնագետների կարծիքով` վիճակագրական այս տվյալները չպետք է որ անակնկալ լինեն, քանի որ Միացյալ Թագավորության տնտեսությունը աճում է ընդամենը կիսով չափ:
Գործազրկությունը ռեկորդային ցուցանիշի է հասել
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ