Վարդենիս համայնքի ղեկավարի ընդդիմադիր թեկնածուն ձերբակալվել է. բողոքի ակցիա կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը տեղեկացավ, որ քիչ անց բողոքի ակցիա է լինելու Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Բանն այն է, որ ձերբակալվել է կիրակի օրը համայնքի ղեկավարի ընտրություններում «Միասնական Վարդենիս» կուսակցության ցուցակը գլխավորող Արամ Հարությունյանը եւ բնակիչները ճանապարհ են փակում՝ ի նշան բողոքի:

Նշենք, որ Վարդենիս համայնքում կայացած ավագանու ընտրությունների արդյունքում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը և «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքը համագործակցության և համայնքում տեղական իշխանության մարմինները միասնաբար ձևավորելու մասին հայտարարություն են ստորագրել:

Կիրակի օրը տեղի ունեցած ընտրություններում «Ահարոն Խաչատրյան» կուսակցությունների դաշինքը  գրավել էրերկորդ հորիզոնականը, իսկ ներկայիս քաղաքապետ Արամ Մելքոնյանը, ում պաշտպանում էր ՔՊ-ն առաջինն էր եւ  վերը նշված հուշագրի արդյունքում ավագանու առաջին նիստում կարող էր համայնքի ղեկավար ընտրվել Ահարոն Խաչատրյանը: Սակայն ըստ երևույթին այս սցենարը դուր չի եկել ՔՊ-ականներին: Նկատենք՝ այսօր ArmLur.am-ի հետ զրույցում այս առնչությամբ ուշագրավ հայտարարություն էր արել նաեւ ԱԺ ՔՊ պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Քիչ անց ArmLur.am-ը բողոքի ակցիայի վայրից տեսանյութեր կհրապարակի:

Ն.Հ.




Լրահոս