Ովքեր «Իմ քայլ»-ից չբոյկոտեցին ավագանու նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն էր տարածել եւ նշել, թե չեն մասնակցելու Երեւանի ավագանու այսօրվա հերթական նիստին, սակայն եղան մարդիկ, որոնք ներկա էին այսօրվա նիստին:

Նախ նշենք, որ նիստին ներկա էին «Լույս» խմբակցության անդամներն ու ԲՀԿ-ից մի քանիսը, ինչպես նաեւ Իզաբելլա Աբգարյանը, որը դուրս է եկել իշխող խմբակցությունից եւ համարվում է անկախ ավագանի:

Այսպիսով, «Իմ քայլը» խմբակցությունից նիստին ներկա էին Պավել Մազմանյանն, Սերգեր Սարգսյանը, Վահե Գևորգյանը: Հավելենք, որ Սարգսյանն ու Մազմանյանը բժիշկներ են եւ քաղաքապետարանում տարածված խոսակցությունների համաձայն` Հայկ Մարությանի ընկերներն են:

Ն.Հ.




Լրահոս