Կենտրոնական Ամերիկայի երկրներում անձրեւների եւ սողանքների հետեւանքով առնվազն 70 մարդ է մահացել: Զոհերի ամենամեծ քանակը գրանցվել է Սալվադորում եւ Գվատեմալայում: Մերձարեւադարաձային ցիկլոնը, որ մեկ շաբաթ առաջ անցել էր Խաղաղ օվկիանոսով, քաոս է ստեղծել ավտոճանապարհներին: Բնական աղետը Մեքսիկայից մինչեւ Հարավային Ամերիկա հազարավոր մարդկանց ստիպել է լքել իրենց բնակավայրերը:Իսկ նախորդ շաբաթ ափամերձ տարածքներով անցել էր Ջովա փոթորիկը:
Բնական աղետները Կենտրոնական Ամերիկայում շարունակվում են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ