Լուսանկարն արվել է Երեւանում՝ Արցախի փողոցում
Միմյանց են բախվել Mercedes եւ Nissan Tida մակնիշի ավտոմեքենաները։ Nissan Tida-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված կանաչապատման աշխատանքներ կատարող Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման վարչության Mercedes Sprinter-ին եւ որպես վերամբարձ կռունկ օգտագործվող թԸիպսՖին։
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ե՞րբ է ուսանողը հեռացվում բուհից:
Վահագն Խաչատրյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ուսանողը բուհից հեռացվում է՝
- ակադեմիական անբավարար առաջադիմություն ցուցաբերելու պատճառով՝ կիսամյակի արդյունքներով անհրաժեշտ գումարային կրեդիտներ չհավաքելու դեպքում,
- բուհի կանոնադրությամբ եւ ներքին կարգապահական կանոններով նախատեսված պարտականությունների խախտման դեպքերում,
- բուհի կողմից սահմանված ժամկետում ուսման վարձը չվճարելու դեպքում:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով ընդունված, սակայն բուհից հեռացված ուսանողները զրկվում են տարկետման իրավունքից:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Սույն պայմանագիրը ենթակա է վաղաժամկետ լուծման`
- ասպիրանտի կողմից տարբեր պատճառներով կազմակերպությունում ասպիրանտուրայի գիտակրթական գործընթացի ընդհատման դեպքում,
- ասպիրանտի կողմից աշխատանքային պլանով նախատեսված աշխատանքների չկատարման դեպքում,
- ասպիրանտի կողմից սույն պայմանագրով նախատեսված ֆինանսական պայմանների խախտման դեպքում,
- կազմակերպության կողմից սույն պայմանագրով նախատեսված գիտակրթական գործընթացի չապահովման, ասպիրանտուրան պետական պատվերի շրջանակներում ուսումնառած եւ ավարտած մասնագետին համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի տեղավորելու պայմանների խախտման դեպքում:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Քոլեջի ո՞ր շրջանավարտը կարող է ուսումը շարունակել բուհի 2-րդ կուրսում եւ կրթության ի՞նչ ձեւով:
Զինաիդա Սերոբյան (23 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քոլեջի՝ բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների՝ բարձրագույն ուսումնական հաստատություններում համապատասխան մասնագիտությամբ կրթությունը շարունակելու գործընթացը կազմակերպվում է ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի N 752-Ն որոշմամբ: Հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ` մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում` միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը։ Հավակնորդը կամ քոլեջը համապատասխան փաստաթղթերը ներկայացնում է բուհ մինչեւ տվյալ տարվա օգոստոսի 30-ը։ Հատկացված տեղերից ավելի դիմումների դեպքում սահմանված կարգով անցկացվում է մրցույթ:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավելի տոկոս կազմող տարբերությունը: