ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ-ադրբեջանական սահմանին նոր միջադեպերի հավանականությունն աճում է. Stratfor

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքական և ռազմական հիմնախնդիրների թեմաներով վերլուծություններ կազմող Stratfor ամերիկյան կենտրոնի փորձագետներն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի շուրջ ստեղծված իրավիճակին, մասնավորապես՝  Բրյուսելում նախատեսված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման չեղարկմանը:

Փորձագետները ընդգծում են, թե հանդիպման չեղարկումը տեղի է ունեցել Իլհամ Ալիևի նախաձեռնությամբ: Նա է հայտարարել, թե Ֆրանսիան հակաադրբեջանական դիրքորոշում ունի, կողմնակալ է, անվերապահորեն սատարում է հայերին, հետևաբար՝ չի կարող հանդես գալ իբրև չեզոք միջնորդ:

Stratfor-ի վերլուծաբանները ընդգծում են՝ այդ ամենը տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ Բաքուն Երևանին ի պաշտոնե մեղադրում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղ զենք ու զինամթերք փոխադրելու համար, իսկ ադրբեջանական մամուլում ակտիվորեն քննարկվում է ռազմական նոր գործողություն սկսելու անհրաժեշտությունը: Ըստ Stratfor-ի՝ դա կարող է վկայել այն մասին, որ բանակցությունները կանգ են առել:  Ադրբեջանը հետզհետե ավելի է հակվում ուժ կիրառելու իր լծակները ցույց տալու համար, իսկ դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանին կամ Լեռնային Ղարաբաղում արյունալի նոր միջադեպերի հավանականությունն աճում է:

Stratfor-ի վերլուծաբանները հիշեցնում են, որ նոյեմբերի 23-ին Փաշինյանը հրաժարվել է ստորագրել ՀԱՊԿ-ի փաստաթղթերը, քանի որ դրանցում չի եղել Հայաստանի տարածք ադրբեջանցիների ներխուժման քաղաքական գնահատականը:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս