Ուկրաինայում նորածին տղաներին սկսել են անվանակոչել Սարմատներ և Իսկանդերներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայում նորածին տղաներին սկսել են անվանակոչելԻսկանդերներ և Սարմատներ։

Հատկանշական է, որ ռուսական հայտնի հրթիռային համակարգերը կրում են նույն անվանումները։ Այս մասին հունվարի 10-ին հայտնել է ուկրաինական Strana.ua հրատարակությունը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարության զեկույցը։

Գործակալությունը հրապարակել է 2022 թվականի ամենահայտնի և անսովոր նորածինների անունների ցանկը։

Այսպիսով, տղաների մոտ տարածված են Իսկանդեր, Սարմատ, Մարս, Աքիլլես, Նիկոդեմոս, Հյուգո անունները։

Աղջիկների մեջ Ջեվելինը դարձավ ամենա «միլիտարիստական» անունը։ Այս դեպքում խոսքը գնում է ամերիկյան Javelin հակատանկային հրթիռային համակարգի մասին, որը կիրառության մեջ է ուկրաինական զինուժում։

Այնուամենայնիվ, ամենատարածված անունները դեռևս սլավոնականները՝ օրինակ, Իվան, Դմիտրի, Աննա, Մարիա և այլն:




Լրահոս