Հունվարի 20-ին պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի ոստիկանները Ավանի Աճառյան փողոցում, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալեցին և ոստիկանության Ավանի բաժանմունք տեղափոխեցին Մասիս քաղաքի 57-ամյա մի բնակչի, որը վարում էր «Նիսան» մակնիշի ավտոմեքենա:
Պարեկները մեքենայի արտաքին զննություն կատարեցին. սրահում նկատեցին դեղին փաթեթ:
Ձերբակալվածը հայտնեց, որ այն մարիխուանա է:
Տղամարդը ներկայացվել է տարածքային քննչական բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: