Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քաչարյանի՝ 2021 թվականին հայտարարագրված միանձնյա 2 բնակարանը և մեկ ավտոտնակը, պահպանվել են 2022 թվականի հայտարարագրում: Քոչարյանը հայտարարատու տարում ներկայացված հայտարարագրում միակ եկամտի աղբյուրը ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից որպես աշխատանքի վարձատրություն ստացած 10 մլն 278 հազար դրամն է: Անդրանիկ Քոչարյանի կանխիկ դրամական միջոցները ավելացել են 800 հազար դրամով: Դրամական միջոցները և բանկային հաշիվները հավշվետու տարում կազմել են 3 մլն 30 հազար դրամ և 9 հազար 425 դոլար:
Անդրանիկ Քոչարյանի հայտարարագրում նշված է, որ տրանսպորտային միջոցներ առկա չեն, այնինչ Քոչարյանի կինը՝ Լուսինե Հովհաննեսի Քոչարյանը, հայտարարագրել է մեկ մարդատար մեքենա VAZ մակնիշի, որը տարվա ընթացքում օտարվել է 2 հազար դոլարով: Քոչարյանի կնոջ 2021 թվականի հայտարարագրում նշված 1000 դոլարը ավելացել է՝ դառնալով 3 հազար դոլար, իսկ բանկային հաշիվների մնացորդները տարեվերջին կազմել են 38 հազար դրամ:
Անդրանիկ Քոչարյանի որդին՝ Վազգեն Քոչարյանը, հաշվետու տարում ձեռք բերված տրանսպորտային միջոց հայտարարգրել է 6 մլն 230 հազար դրամ արժողությամբ 2015 թվականի արտադրության VOLVO մակնիշի մեքենա: Որդու կանխիկ դրամական միջոցներ տարեվերջին հայտարարագրված 4 մլն 800 հազար դրամը նվազել է՝ դառնալով 3 մլն 700 հազար դրամ, սակայն ոչ մի եկամտի աղբյուր նշված չէ:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում
Էմմա Միքայելյան