ԼՈՒՐ ԿԱԴՐ            

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուսանկարը՝ համացանցից

 

Երեւանի Աջափնյակ վարչական շրջանը շարունակում է մնալ աղբի ու գարշահոտության մեջ: Օրեր շարունակ չեն դատարկվում աղբամանները, աղբը թափված է ամենուր, իսկ վարչական շրջանի ղեկավարը չի էլ մտածում  լուծել աղբահանության խնդիրները: Ամբողջ վարչական շրջանով մեկ աղբակույտեր են, աղբամաններից աղբը դուրս է թափվում, այն էլ՝ տուրիստական այս թեժ շրջանում։

 

 

 

 

ԵՐԿՐԱՇԱՐԺ

ՀԱՐՑ. Ի՞նչ է պետք անել երկրաշարժի ցնցումների ժամանակ, ո՞րն է բնակարանի ամենաանվտանգ տեղը:

Քնարիկ Զոհրաբյան (17 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ. Եթե գտնվում եք  բարձր հարկերում, պետք է կանգնել հիմնական կրող պատերից կազմված անկյուններում, դրանցում գտնվող դռան բացվածքներում, կրող սյուների մոտ, արտաքին պատերից եւ պատուհաններից հեռու:

 

ՀՀ ԱԻՆ

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Եթե ցնցումների ժամանակ  գտնվում եք շենքի 1-3 հարկերում, պետք է արագ դուրս գալ շենքից:

 

 

 

ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ

ՀԱՐՑ. Ինչպե՞ս կարող ենք ստանալ ամուսնության վկայական:

Սոնա Հովեյան  (23 տարեկան)

 

ՊԱՏԱՍԽԱՆ.  Ամուսնության վկայական ստանալու համար հարկավոր է դիմել ՀՀ ԱՆ ՔԿԱԳ (ԶԱԳՍ) տարածքային բաժին եւ ներկայացնել հետեւյալ փաստաթղթերը`

  1. ամուսնացողների անձնագրերը եւ նրանց պատճենները,
  2. ծննդյան վկայականները եւ նրանց պատճենները,
  3. զինգրքույկը եւ պատճենը,
  4. պետտուրիքի վճարված անդորրագիրը:

Այնուհետեւ ամուսնացողների կողմից լրացվում է ՔԿԱԳ բաժնի աշխատակցի կողմից տրված համապատասխան դիմումի ձեւը: Աշխատակցի կողմից (1 ամսվա ընթացքում) ստուգվում է դիմումի մեջ լրացված տվյալները եւ նշանակվում ներկայանալու օրը (զագսավորման օրը): Քաղաքացիները պարտավոր են ներկայանալ նշանակված օրը:

 

ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ծառայություն

 

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Զագսավորման արարողությունից հետո ստանում են ամուսնության վկայական: Եթե քաղաքացիները ցանկանում են հանդիսավոր ամուսնություն, ապա նախօրոք պետք է տեղեկացնեն ՔԿԱԳ բաժնի պետին:

 

 




Լրահոս