Հատուկ նշանակության զորքերն Արմավիրի բանտի մոտ են․ գործընթաց է կասեցվել․ կալանավորներն ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս պահին Արմավիրի բանտում ուշագրավ իրավիճակ է: Մեզ ահազանգած կալանավորները հայտնեցին, որ ժամը 12։00-ին պետք է հաց տային կալանավորներին, սակայն գործընթացը կանգնեցրել են: Ավելին կալանավորների հարազատները հանձնունքներ են բերել, որ փոխանցեն իրենց մտերիմներն․ այդ գործընթացը եւս կասեցված է:

ArmLur.am-ին կալանավորները հայտնեցին, որ հատուկ նշանակության զորքերը՝ բոլորին հայտնի «Սպեցնազը» այս պահին Արմավիրի բանտի մոտ են ու կալանավորները տեղյակ չեն, թե ինչու են նրանք եկել քրեկատարողական հիմնարկ:

Ավելի ուշ Քրեակատարողական հիմնարկից ArmLur.am-ին փոխանցեցին, որ կալանավորների ահազանգը չի հապատասխանում իրականությանը։




Լրահոս