![](https://armlur.am/wp-content/uploads/2023/10/f5fc8d8ff2def4_5fc8d8ff2df43.jpeg)
ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը դատապարտել է Իսրայելում և Գազայի հատվածում խաղաղ բնակչության վրա հարձակումները: Այս մասին ասվում է կազմակերպության մամլո հաղորդագրության մեջ։
«Այս հարձակումը սարսափելի ազդեցություն ունի Իսրայելի խաղաղ բնակչության վրա: Քաղաքացիները երբեք չպետք է դառնան հարձակման թիրախ:
Ես կոչ եմ անում ձեռնարկել բոլոր նախազգուշական միջոցները՝ այնտեղ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար»,- ասվում է փաստաթղթում։