ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ․ Այսօր շուրջ 140 արցախցի երեխա է մկրտվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Մասիս համայնքի եկեղեցիներում Արցախից բռնի տեղահանված շուրջ 140 երեխա ստացել է Սուրբ մկրտություն: Մկրտությանը մասնակցում էր 7 քահանա և 7 կնքահայր:

Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի խոսքով՝ ծնողների հետ նախօրոք հանդիպում է եղել, որտեղ մանրամասն ներկայացվել է Մկրտության կարևորությունը:

Եպիսկոպոսի խոսքով՝ նման արարողությունները շարունակական բնույթ կկրեն:

Նանիկ Աղասյան




Լրահոս