ՄԱԿ-ը հայտարարել է, որ ի վիճակի չէ պաշտպանել լրագրողներին Գազայում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գազայի հատվածում ՄԱԿ-ի աշխատակիցները այնտեղ աշխատող լրագրողներին պաշտպանելու ոչ մի հնարավորություն չունեն։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

«Ցավոք սրտի, ես չեմ կարծում, որ մենք կարող ենք որևէ քայլ ձեռնարկել տեղում,- ասել է նա։

Դյուժարիկը հավելել է, որ համաշխարհային կազմակերպությունը բազմիցս ինչպես հրապարակավ, այնպես էլ մասնավոր կերպով արտահայտել է իր մտահոգությունները Գազայում լրագրողների աշխատանքի վերաբերյալ։

Լրագրողների պաշտպանության միջազգային կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության մեկնարկից ի վեր սպանվել է առնվազն 85 լրագրող։




Լրահոս