Ֆրանսիան առաջին անգամ ՆԱՏՕ-ի հրամանատարությանն է հանձնել իր «Շառլ դը Գոլ» ավիակիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆրանսիան ՆԱՏՕ-ի հրամանատարությանն է փոխանցել իր «Շառլ դը Գոլ» ավիակիրը։ Այս մասին հայտնում է Europe 1 ռադիոկայանը։
Սա առաջին նման դեպքն է։ Ավիակիրը ՆԱՏՕ-ին է հանձնվել բոլոր ուղեկցող նավերով, այդ թվում՝ միջուկային սուզանավով։

Միևնույն ժամանակ, ֆրանսիացի փոխծովակալ Դիդիե Մալեթերն ընդգծել է, որ նավի ժամանակավոր փոխանցումը ՆԱՏՕ-ի հրամանատարության ներքո չի նշանակում Ֆրանսիայի ռազմավարական ինքնավարության կորուստ, քանի որ նավը ցանկացած պահի կարող է վերադարձվել ազգային հրամանատարությանը։
Ապրիլի 26-ին նավը տասնհինգօրյա առաքելությամբ ամերիկյան, հունական, իսպանական և պորտուգալական այլ նավերի հետ կմեկնի Միջերկրական ծով։




Լրահոս