Ալիևն ապրիլի 22-ին կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ քննարկելու տարածաշրջանային խնդիրները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ապրիլի 22-ին աշխատանքային այցով կժամանի Մոսկվա, հանդիպում կունենա նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ հայտնել են Կրեմլից:

«Նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերը, ինչպես նաև կարծիքների հանգամանալից փոխանակում անցկացնել տարածաշրջանային արդիական խնդիրների շուրջ»,- նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ:




Լրահոս