Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո կիսվել է տպավորություններով.
«Անմոռանալի մրցաշրջան է։ Մենք պատմության մեջ մտանք՝ Սկուդետոն միլանյան դերբիում նվաճելով։ Վաղուց էինք ասել, որ հրաշալի կլիներ չեմպիոնական տիտղոսն ապահովել «Միլանի» հետ դերբիում։ Այդպես էլ եղավ»,- 35-ամյա կիսապաշտպանի խոսքը մեջբերում է FCInter1908.it-ը։
Հիշեցնենք, որ Ա սերիայի 33-րդ տուրում առաջատար «Ինտերը» 2-1 հաշվով հաղթել էր երկրորդ տեղում գտնվող «Միլանին» ու վաղաժամ ապահովել առաջին տեղը։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է 33 խաղի, դարձել 2 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ։