500 դոլարի դիմաց խոստացել է Վանաձորի հիվանդանոցում աշխատանքի ընդունել. ինչ է սպասվում մարզպետարանի նախկին աշխատակցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին Գագիկ Գառնիկի Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կատարել է կաշառքի միջնորդության պատրվակով դրամական միջոց ստանալու փորձ, ինչպես նաև կաշառք տալու փորձի դրդչություն: Լոռու մարզի Փամբակ համայնքի Դեբեդ բնակավայրի բնակչուհի Մերի Ռուբիկի Կարոյանն աշխատանք չունենալու պատճառով 2024 թվականի ապրիլ ամսվա սկզբներին՝ քննությամբ չպարզված օրը, դիմել է իր ծանոթ՝ Լոռու մարզպետարանի նախկին աշխատակից Գարիկ Գառնիկի Ղուկասյանին՝ իրեն աշխատանքի տեղավորելու խնդրանքով: 2024 թվականի ապրիլի 20-ին Գարիկ Գառնիկի Ղուկասյանը նշված հարցի կապակցությամբ «WhatsApp» բջջային հավելվածի միջոցով Մերի Կարոյանի հետ ունեցած գրագրության ընթացքում վերջինիս տեղեկացրել է, որ իրեն «Վանաձորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունում որպես մատենավար աշխատանքի ընդունելու հարցի կապակցությամբ նշված բժշկական կենտրոնի իրավասու պաշտոնատար անձի հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, և նշված աշխատանքին ընդունելու նպատակով, նույն օրը իբրև թե որպես կաշառքի միջնորդ, Մերի Կարոյանից պահանջել է 500 ԱՄՆ դոլարին համարժեք 196.300 ՀՀ դրամ: Այնուհետև, 2024 թվականի ապրիլի 21 ին Գարիկ Ղուկասյանը Մերի Կարոյանից պահանջել է իրեն անմիջապես տրամադրել աշխատանքի ընդունվելու համար առանձին փաստաթղթեր, ինչպես նաև իր կողմից նախապես պահանջված կաշառքի գումարի մի մասը՝ 20.000 ՀՀ դրամ՝ գումարի մյուս մասը հաջորդ չորեքշաբթի օրն իրեն փոխանցելու պայմանով:

Իր հերթին, Մերի Կարոյանը, Գարիկ Ղուկասյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, խոստացել է փոխանցել վերջինիս կողմից պահանջված գումարը, սակայն ցանկանալով հավաստիանալ, որ Գարիկ Ղուկասյանի հաղորդած տվյալները համապատասխանում են իրականությանը՝ իր ապագա աշխատանքի պայմաններին ծանոթանալու նպատակով վերջինիս հետ այցելել է «Վանաձորի բժշական կենտրոն» ՓԲԸ, որի արդյունքում Մերի Կարոյանը, գիտակցելով, որ Գարիկ Ղուկասյանն իրեն խաբում է և իրեն աշխատանքի տեղավորելու նպատակով «Վանաձորի բժշական կենտրոն» ՓԲԸ իրավասու որևէ պաշտոնատար անձի հետ որևէ պայմանավորվածություն ձեռք չի բերել, հրաժարվել է կաշառքի միջնորդության պատրվակով իրենից պահանջված վերոնշյալ գումարը փոխանցել Գարիկ Ղուկասյանին, ինչի արդյունքում վերջինիս դիտավորության մեջ ընդգրկված վերոնշյալ հանցագործությանը իր կամքից անկախ հանգամանքներով ավարտին չի հասցվել:

Քնար Մանուկյան




Լրահոս