Լեհաստանի նախագահի ընտրությունները տեղի կունենան մայիսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեհաստանի Սեյմի նախագահ Շիմոն Հոլովնյան չորեքշաբթի հայտարարել է, որ երկրի նախագահի ընտրությունները կանցկացվեն մայիսի 18-ին, իսկ երկրորդ փուլը, անհրաժեշտության դեպքում, տեղի կունենա հունիսի 1-ին: Այս մասին հայտնել է լեհական հեռուստատեսությունը:

Սեյմի նախագահն ընդգծել է, որ վերջնական որոշումը կկայացնի այդ ժամկետները պետական ​​ընտրական հանձնաժողովի հետ համաձայնեցնելուց հետո։

Նա նշել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովները պետք է ստեղծվեն մինչև մարտի 31-ը, իսկ նախագահի պաշտոնի համար թեկնածուների դիմումների ներկայացման վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 4-ը։

Նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին առայժմ հայտարարել են 7 թեկնածուներ՝ Ռաֆալ Տշասկովսկին («Քաղաքացիական դաշնություն»), Կարոլ Նավրոցկին (նրան աջակցում է «Իրավունք և արդարություն» կուսակցությունը), Շիմոն Հոլովնյան («Լեհաստան 2050» կուսակցություն), Մագդալենա Բեյատը (ձախեր), Սլավոմիր Մենցենը («Համադաշնություն»), Մարեկ Յակուբյակը («Ազատ հանրապետականներ») և Մարեկ Վոխը (անկուսակցականների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների կողմից):




Լրահոս