
Դերասանուհի Անի Երանյանն, ով բնակություն է հասատել ԱՄՆ-ում, օրերս նշել է ծննդյան տարեդարձը։
Ինստագրամյան միկրոբլոգի իր էջում Անի Երանյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ նշում է ծննդյան տարեդարձը։
Տեսանյութին կից Անի Երանյանը գրել է․ «Ընկերնե՜ր, հազիվ ձեռքս հասավ ինստագրամին։ Եկել եմ ասեմ, որ շնորհակալ եմ օրս լցնելու, գեղեցկացնելու և ինձ սեր ու ժպիտներ պարգևելու համար»։
Հավելենք, որ դերասանուհու ծննդյան գիշերը անակնկալներով լի է անցել։ Ծննդյան տոնի կապակցությամբ Անի Երանյանին շնորհավորելու է եկել հարազատ եղբայրը, ինչից էլ Անին հուզվել է և համարել իր ծննդյան ամենամեծ անակնկալը։