ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռազմականի կարգապահական վաշտում զինվորի կյանքից զրկվելու դեպքից հետո պաշտոնյաներ են ազատվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ 2024 թվականի ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում կախված զինվորի դեպքից հետո 3-5 ՌՈ պաշտոնյաներ են ազատվել պաշտոնից: Արդյո՞ք ազատումը կապ ունի զինվորի դեպքի հետ թե ոչ, կպարզի քննությունը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի նոյեմբերի 13-ին՝ առավոտյան 9։20 ի սահմաններում, Նարեկ Գրիգորյանի մարմինը հայտնաբերվել էր ռազմական ոստիկանության կարգապահական վաշտում՝ կախված։

Դեպքից հետո Քննչական կոմիտեն հայտնեց, որ Բերդի զորամասում զինծառայող Նարեկ Գրիգորյանի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել՝ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Քննչականը նշում էր, որ հարցաքննվել են երկու տասնյակից ավելի անձինք, առգրավվել են կարգապահական վաշտի տեսախցիկների տեսագրությունները պարունակող սարքը, փաստաթղթեր, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, նախաքննությունը շարունակվում է:

Քրեական գործ է հարուցվել զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Քնար Մանուկյան




Լրահոս