
Մեծ Բրիտանիան կողմ է իր զինվորականներին Ուկրաինա ուղարկելուն, ինչպես նաև պատրաստ է ինքնաթիռներ ուղարկել երկինքը փակելու համար:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը՝ ելույթ ունենալով Համայնքների պալատում:
«Բրիտանիան անհրաժեշտության դեպքում առաջատար դեր կխաղա մյուսների հետ միասին ցամաքային զորքեր և ինքնաթիռներ ուղարկելու հարցում»,- նշել է նա։
Միևնույն ժամանակ, վարչապետն ընդգծել է, որ նման առաքելությունների հաջողության համար անհրաժեշտ է ԱՄՆ-ի աջակցությունը: Նրա կարծիքով ՝ եվրոպական երկրները չեն կարող Կիևին անվտանգության հուսալի երաշխիքներ տրամադրել առանց Վաշինգտոնի աջակցության։