Armenian text to speach

Երկրաշարժից տուժածների և վնասների վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել․ ՆԳՆ մամուլի քարտուղար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ժամը 10:20-ի դրությամբ տուժածների և վնասների վերաբերյալ ՆԳՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր չեն ստացվել: Այս մասին հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«ՆԳՆ Փրկարար ծառայությունը ՏԻՄ-երի հետ այս պահին իրականացնում է միջոցառումներ՝ տեղի ունեցած երկրաշարժի հնարավոր վնասների հայտնաբերման ուղղությամբ։

Հարգելի՛ քաղաքացիներ, երկրաշարժի հետևանքով գրանցված վնասների, ինչպես նաև խորհրդակտվություն ստանալու համար զանգահարեք ՆԳՆ Փրկարար ծառայության 911 հեռախոսահամարին»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ մարտի 8-ին տեղական ժամանակով ժամը 09:26-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05։26-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.88⁰ և արևելյան երկայնության 44.29⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Սպիտակ քաղաքից 6 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4․6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերում՝ 2-4 բալ ուժգնությամբ։




Լրահոս