Լևոն Արոնյանը շարունակում է անհաջող ելույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անգլիայում ընթացող London Chess Classic գերմրցաշարի 2-րդ տուրում աշխարհի երրորդ ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը սև խաղաքարերով պարտություն կրեց ԱՄՆ-ը ներկայացնող Հիկարու Նակամուրայից: Մինչև 32-րդ քայլը Լևոնը բացահայտ առավելություն ուներ, սակայն ժամանակի սղության պատճառով շախմատիստները ստիպված էին երկու րոպեում 8-ական քայլ կատարել, ինչից հետո Նակամուրայի դիրքն արդեն հաղթական էր: Այդուհանդերձ, Արոնյանը պայքարեց մինչև վերջ և միայն 52 քայլ հետո հանձնվեց: Հիշեցնենք, որ առջին տուրում Հայաստանի ուժեղագույն գրոսմայստերը սպիտակներով ոչ-ոքի է խաղացել Լյուկ Մքշեյնի հետ: Երկրորդ տուրի մյուս պարտիաներում գրանցվեցին հետևյալ արդյունքները.  Դեյվիդ Հոուել-Մայքլ Ադամս” 0.5:0.5 Նայջլ Շորթ-Վլադիմիր Կրամնիկ” 0:1 Լյուկ Մքշեյն-Մագնուս Կառլսեն պարտիան ընթացքի մեջ է և անգլիացին կարող է սենսացիոն հաղթանակ տոնել աշխարհի ուժեղագույն շախմատիստի նկատմամբ. նա չափազանց նպաստավոր դիրք ունի:Մրցաշարային աղյուսակին կանդրադառնանք տուրի ավարտից հետո:  




Լրահոս