Armenian text to speach

ՆԳՆ-ն հաստատում է՝ Մերձավանի ծեծկռտուքով կա 5 ձերբակալված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ինչպես հայտնել էինք` Վալոդյա Գրիգորյանի և Մհեր Ախտոյանի թիմակիցների միջև տեղի ունեցած ծեծկռտուքի գործով կա 5 ձերբակալված:

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ միջադեպի մասնակիցները փետրվարի 5-ին Մերձավանում աղմկահարույց ծեծկռտուքի եւ հնչած կրակոցների կիզակետում հայտնվածներն են։

Ոստիկանների օպերատիվ տվյալներով պարզվել է, որ վիճաբանություն է եղել մի խումբ անձանց միջև: Ոստիկանները կանխել են հետագա զարգացումները: Կան 5 ձերբակալվածներ: ՆԳՆ ոստիկանության կողմից նախաքննական մարմին հողորդում է ներկայացվել նաև շիրմաքարի վնասման դեպքի առնչությամբ: Ցանկացած ոչ իրավաչափ վարքագծի տրվում է հստակ իրավական արձագանք:

 

Քնար Մանուկյան




Լրահոս