«Եթե ՀՀԿ-ն կանչի իր նախընտրական ցուցակ, կհրաժարվեմ»:
Բազմաթիվ կուսակցություններ անհանգստացած են ոչ թե սեփական քարոզարշավում իրենց անելիքով, այլ ՀՀԿ-ի ցուցակի կուսակցական բաղադրությամբ: Այսպիսով` Հանրապետականը դառնում է ոչ թե մեկ ինքնուրույն կուսակցություն, այլ բազմաթիվ մանր-մունր քաղուժերի` խորհրդարանում հայտնվելու հույսի փարոս: Թե ում հույսը որքանով կարդարացվի, առաջիկայում կերեւա: Բայց փաստ է, որ ՀՀԿ-ն այնպես է օկուպացրել քաղաքական դաշտը, որ արդեն շուրջ մեկ տասնյակ կուսակցություններ իրենց ապագան առանց իշխող քաղուժի հետ միաձուլվելու չեն պատկերացնում: Լավ է, որ Արսենյանն իրեն դուրս է դնում այդ ցուցակից: