Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 2023 թվականին զnհվածների հարազատները պահանջում են կարգավիճակ տալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի հետ զրույցում 2023 թվականանին Արցախից բռնի տեղահանված Անահիտ Հարությունյանը նշում է, որ ամուսինը՝ իր 7 մարտական ընկերների հետ զոհվել է 2023 թվականի Արցախյան վերջին պատերազմի ժամանակ՝ պաշտպանելով 718 դիրքը։ Նա նշում է, որ ամուսնու մարմինը օրեր անց ադրբեջանցիներն են Ակնայով փոխանցել հայկական կողմին՝ ամբողջովին անճանաչելի և այրված վիճակում։

Անահիտ Հարությունյանը վերջին պատերազմում զոհվածների հարազատների անունից ձայն է բարձրացնում, որ որևէ կարգավիճակ տան 2023 թվականի զոհերին, քանի որ նրանք ևս ընկել են հայրենիքը պաշտպանելու նվիրական գործում։

Անահիտ Հարությունյանը նաև նշում է, որ ԱԱԾ-ի այս 8 տղաները մասնակցել են նաև 4-օրյա, 44-օրյա պատերազմներին, իսկ իր ամուսինը՝ ընկերների հետ մասնակցել է նաև 2022 թվականի Ջերմուկի ուղղությամբ ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական գործողություններին։

Նանիկ Աղասյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․ 




Լրահոս