Armenian text to speach

Ի՞նչ են խոսել ՌԴ և ԱՄՆ առաջնորդները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի շուրջ հրադադարի ռեժիմը երկարաձգելու որոշումը ճիշտ էր, որը պետք է օգնի կայունացնել իրավիճակը։ Այս մասին երկու երկրների առաջնորդների հեռախոսազրույցից հետո լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նախագահները հատուկ ուշադրություն են դարձրել Իրանի շուրջ և Պարսից ծոցում ստեղծված իրավիճակին։ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ հրադադարի ռեժիմը երկարաձգելու որոշումը ճիշտ էր, որը պետք է հնարավորություն տա բանակցությունների և ընդհանուր առմամբ օգնի կայունացնել իրավիճակը», – ասել է Ուշակովը։

Կրեմլի խոսնակն ասել է, որ «Թրամփը ներկայացրել է ավարտված ռազմական բախման արդյունքի իր գնահատականը, ինչպես նաև իր տեսակետները Իրանի և նրա ղեկավարության ներկայումս առկա դժվարին իրավիճակի վերաբերյալ։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի առաջնորդի հետ զրույցում  նաև ընդգծել է, որ Իրանում ցամաքային գործողությունն անընդունելի ու վտանգավոր է։

«Ռուսաստանի նախագահը ուշադրություն է հրավիրել անխուսափելի, չափազանց ծանր հետևանքների վրա ոչ միայն Իրանի և նրա հարևանների, այլև ամբողջ միջազգային հանրության համար, եթե ԱՄՆ-ն և Իսրայելը կրկին դիմեն ուժի։ Եվ, իհարկե, Իրանի տարածքում ցամաքային գործողության տարբերակը թվում է բացարձակապես անընդունելի և վտանգավոր», – ասել է Ուշակովը։

Ընդհանուր առմամբ, Կրեմլի խոսնակը բացատրել է. «Միջազգային հարցերից նախագահները հիմնականում կենտրոնացել են Իրանի շուրջ և Պարսից ծոցում ստեղծված իրավիճակի վրա»։




Լրահոս