ArmLur.am-ն ուսումնասիրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների կազմում ընդգրկված կուսակցությունների բանկային հաշիվների ֆինանսական միջոցների մնացորդի, մուտքերի և ելքերի վերաբերյալ տեղեկանքը՝ 2026 թվականի մայիսի 12-14-ն ընկած ժամանակահատվածի համար։
Հրապարակված տվյալներից պարզ է դառնում, որ ֆինանսական ամենամեծ հոսքերը գրանցվել են Քաղաքացիական պայմանագիր կուսակցության, Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության և «Ուժեղ Հայաստան» կուսակցության հաշվեհամարներում։
Ամենամեծ նվիրատվությունները ստացել է «Քաղաքացիական պայմանագիր»-ը՝ 95 մլն 650 հազար 959 դրամ՝ 153 անձից, իսկ կուսակցությունը նախընտրական հիմնադրամ է փոխանցել 150 մլն դրամ։ ՀՅԴ-ն ստացել է 69 մլն դրամ նվիրատվություն՝ 34 անձից և նախընտրական հիմնադրամ է փոխանցել 100 մլն դրամ։ «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 47 մլն 583 հազար դրամ նվիրատվություն՝ 37 անձից և 80 մլն դրամ փոխանցել նախընտրական հիմնադրամ։
Ըստ հրապարակված տվյալների՝
«Ռեֆորմիստների» կուսակցության հաշվին նշված ժամանակահատվածում մուտք և ելք չի արձանագրվել, իսկ բանկային հաշվի մնացորդը կազմել է 103 հազար դրամ։
«Բոլորին դեմ եմ ժողովրդավարական» կուսակցությունը ստացել է 100 հազար դրամ նվիրատվություն մեկ անձից, ելքեր չի ունեցել, իսկ մնացորդը կազմել է 201 հազար դրամ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 95 մլն 650 հազար 959 դրամ նվիրատվություն՝ 153 անձից, 604 հազար 580 դրամ անդամավճար՝ 62 անձից, ինչպես նաև 1 մլն 784 հազար 919 դրամ այլ մուտք՝ սխալ փոխանցված գումարի վերադարձից։ Կուսակցությունը կատարել է 27 մլն 297 հազար դրամ գույքի վարձակալության վճարներ՝ 179 փոխանցմամբ՝ Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Լոռու և Վայոց ձորի տարածքային գրասենյակների համար, ընդ որում՝ 171 փոխանցման դեպքում հասցեները նշված չեն եղել։ Բացի այդ, վճարվել է 100 հազար դրամ տրանսպորտային ծախսերի, 183 հազար 810 դրամ ապրանքանյութական արժեքների ձեռքբերման, 1 հազար 667 դրամ ԱԱՀ-ի և 247 հազար 901 դրամ կոմունալ վճարների համար։ «Քաղաքացիական պայմանագիր»-ը նաև կատարել է 150 մլն 603 հազար 598 դրամ այլ ելք, որից 150 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ՝ երեք փոխանցմամբ։ Մնացորդը կազմել է 50 մլն 547 հազար 943 դրամ։
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ստացել է 47 մլն 583 հազար դրամ նվիրատվություն՝ 37 անձից, ինչպես նաև 160 հազար 892 դրամ այլ մուտք՝ սխալ փոխանցված գումարի վերադարձից, որից 49 հազար 602 դրամը վերադարձվել է Ֆեյսբուքից։ Կուսակցությունը կատարել է 830 հազար դրամ աշխատավարձային և քաղաքացիաիրավական պայմանագրերով վճարներ՝ 4 փոխանցմամբ, 85 մլն 529 հազար 192 դրամ այլ ելք, որից՝ 3 մլն 829 հազար 192 դրամը՝ ֆեյսբուքյան գովազդի, 80 մլն դրամը՝ նախընտրական հիմնադրամ փոխանցման, 1 մլն 500 հազար դրամը՝ կանխավճարի, 200 հազար դրամը՝ հաշիվ-ապրանքագրի հիման վրա։ Բացի այդ, 459 հազար 677 դրամ վճարվել է Գեղարքունիքում, Շիրակում և Երևանում գտնվող 4 անշարժ գույքի վարձակալության համար, իսկ 87 հազար 700 դրամ՝ կոմունալ վճարների համար։ Մնացորդը կազմել է 107 մլն 989 հազար 498 դրամ։
«Նոր դարաշրջան» կուսակցությունը մուտքեր և ելքեր չի ունեցել, իսկ մնացորդը կազմել է 4 մլն 512 հազար 284 դրամ։
«Միավորված հայեր» կուսակցությունը նշված ժամանակահատվածում բանկային հաշիվ չի ունեցել։
«Հայաստանի շնորհապետական» կուսակցությունը ստացել է 1 մլն 737 հազար դրամ նվիրատվություն՝ 10 անձից, ինչպես նաև 31 հազար 500 դրամ անդամավճար՝ 3 անձից։ Կուսակցությունը 1 մլն 950 հազար դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ, իսկ մնացորդը կազմել է 1 մլն 17 հազար 15 դրամ։
«Նոր ուժ ռեֆորմիստական» կուսակցությունը ստացել է 970 հազար դրամ նվիրատվություն՝ 4 անձից, 371 հազար դրամ ծախսել է TikTok-ի գովազդի համար, իսկ մնացորդը կազմել է 854 հազար 526 դրամ։
«Միասնության թևեր» կուսակցությունը ստացել է 3 մլն դրամ այլ մուտք՝ նախընտրական հիմնադրամ փոխանցված գումարի վերադարձից։ Ելքերը կազմել են 4 մլն 841 հազար դրամ, որից 2 մլն 500 հազար դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 2 մլն 341 հազար դրամը՝ հաշիվ-ապրանքագրերով կատարված վճարներ։ Մնացորդը կազմել է 506 դրամ։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 100 հազար դրամ այլ մուտք՝ սխալ փոխանցված գումարի վերադարձից։ Կուսակցությունը 100 հազար դրամ վճարել է Մարալիկում վարձակալության համար, ինչպես նաև կատարել է 35 մլն 400 հազար դրամ այլ ելք, որից 30 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 5 մլն 400 հազար դրամը՝ իրավաբանական ծառայությունների համար։ Մնացորդը կազմել է 2 մլն 688 հազար 296 դրամ։
«Ազգային ժողովրդավարական բևեռ համահայկական» կուսակցությունը ստացել է 1 մլն 600 հազար դրամ նվիրատվություն՝ 3 անձից, ինչպես նաև 200 հազար դրամ՝ նախընտրական հիմնադրամից վերադարձված գումար։ Կուսակցությունը 1 մլն 802 հազար դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ, իսկ մնացորդը կազմել է 30 հազար 900 դրամ։
«Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցության հաշվին որևէ մուտք կամ ելք չի արձանագրվել, մնացորդը՝ 0 դրամ։
«Հայ ազգային կոնգրեսը» ստացել է 3 մլն դրամ նվիրատվություն՝ 7 անձից։ Կուսակցությունը 7 մլն 900 հազար դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ՝ մայիսի 13-ին և 14-ին կատարված երկու փոխանցմամբ։ Մնացորդը կազմել է 630 հազար 197 դրամ։
«Հանրապետություն» կուսակցությունը մուտքեր չի ունեցել, սակայն կատարել է 5 մլն 46 հազար 921 դրամ այլ ելք, որից 5 մլն դրամը փոխանցվել է նախընտրական հիմնադրամ, իսկ 44 հազար 921 դրամը՝ ֆեյսբուքյան գովազդի համար։ Մնացորդը կազմել է 1 մլն 562 հազար 329 դրամ։
«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությունը ստացել է 220 հազար դրամ այլ մուտք՝ գումարի վերադարձից, ելքեր չի ունեցել, իսկ մնացորդը կազմել է 223 հազար 501 դրամ։
«Ալյանս առաջադիմական ցենտրիստական» կուսակցությունը մուտքեր և ելքեր չի ունեցել, մնացորդը կազմել է 39 հազար 820 դրամ։
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը ստացել է 14 մլն 456 հազար դրամ նվիրատվություն՝ 5 անձից։ Կուսակցությունը 10 մլն դրամ փոխանցել է նախընտրական հիմնադրամ, իսկ մնացորդը կազմել է 5 մլն 846 հազար դրամ։
«Դեմոկրատիա օրենք կարգապահություն» կուսակցությունը մուտքեր և ելքեր չի ունեցել, իսկ մնացորդը կազմել է 31 հազար 600 դրամ։
«Առաջ աջակենտրոն» կուսակցությունը ստացել է 7 մլն 500 հազար դրամ նվիրատվություն՝ 8 անձից, ինչպես նաև 500 հազար դրամ այլ մուտք՝ սխալ փոխանցված գումարի վերադարձից։ Կուսակցությունը կատարել է 11 մլն 659 հազար 633 դրամ այլ ելք, որից 1 մլն 987 հազար 54 դրամը՝ ֆեյսբուքյան գովազդների, 9 մլն 516 հազար 129 դրամը՝ գովազդային ծախսերի համար։ Բացի այդ, 2 մլն 800 հազար դրամ վճարվել է գույքի վարձակալության համար։ Մնացորդը կազմել է 4 մլն 168 հազար 804 դրամ։
«Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք»-ը ստացել է 9 մլն դրամ նվիրատվություն՝ 3 անձից, ելքեր չի ունեցել, իսկ մնացորդը կազմել է 9 մլն 498 հազար 614 դրամ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ստացել է 500 հազար դրամ նվիրատվություն մեկ անձից, 202 հազար 335 դրամ ծախսել է ֆեյսբուքյան գովազդի համար, իսկ մնացորդը կազմել է 6 մլն 352 հազար 46 դրամ։
Անի Վարդանյան






























