Այսօր՝ մայիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13:50-ի սահմաններում բեռնատար ավտոմեքենան, որի մակնիշը պարզվում է, Գարեգին Նժդեհ 40 հասցեի մոտ ընթացքում հարվածել է հաստաբուն ծառին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ծառը տապալվել է, բարեբախտաբար տուժածներ չկան։
Պարեկային ծառայությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ բեռնատարի մակնիշը պարզելու և ավտոմեքենան ու վարորդին հայտնաբերելու ուղղությամբ։



















































































