Armenian text to speach

ՔՊ խմբակցությունն ու ԱԺ խորհուրդն այսօր նիստ կանեն. ԱԺ վերջին նստաշրջանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ խորհուրդը նիստ է հրավիրել:

ArmԼur.am-ը տեղեկացավ, որ խորհուրդը պետք է հաստատի վաղը մեկնարկելիք ԱԺ հերթական և վերջին նստաշրջանի օրակարգը:

Մենք տեղեկացանք նաև, որ ԱԺ ՔՊ խմբակցությունը ևս նիստ է հրավիրել, վաղը մեկնարկելիք օրակարգային հարցերը քննարկելու համար:

Նշենք, որ նախօրեին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հունիսի 16-ին մեկնարկող Ազգային ժողովի ութերորդ գումարման փաստացի վերջին հերթական նստաշրջանը իշխանության համար կարող է դառնալ ոչ միայն օրենսդրական ակտիվության, այլև հաշվետվությունների և պատասխանատվության քննություն։

Թեև պաշտոնական օրակարգում ընդգրկված են տասնյակ օրենքների նախագծեր, իրական քաղաքական հետաքրքրությունը կենտրոնացած է մեկ հարցի շուրջ՝ արդյո՞ք պետական մարմինների ղեկավարները վերջապես կպատասխանեն հասարակությանը հուզող հարցերին, թե՞ խորհրդարանը կրկին կվերածվի հաշվետվությունների ձևական ներկայացման հարթակի։

Խորհրդարան են հրավիրվել Կենտրոնական բանկի, Պետական եկամուտների կոմիտեի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի, Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ղեկավարները։ Սակայն հանրությանը վաղուց այլևս չեն հետաքրքրում գեղեցիկ թվերն ու պաշտոնական զեկույցները։ Հանրությանը հետաքրքրում է՝ ինչո՞ւ է թանկանում կյանքը, ինչո՞ւ են հարկային բեռներն աճում, ինչո՞ւ է բիզնեսը դժգոհ, և ինչո՞ւ են հակակոռուպցիոն կառույցների մասին բարձրագոչ հայտարարությունները հաճախ չեն վերածվում իրական արդյունքների։

Հատկապես ուշագրավ է լինելու Կենտրոնական բանկի տարեկան հաղորդման քննարկումը։ Վերջին տարիներին քաղաքացիները սեփական գրպանի վրա են զգացել տնտեսական քաղաքականության հետևանքները, իսկ բանկային համակարգը շարունակում է գրանցել հսկայական շահույթներ։ Այս պայմաններում պատգամավորները պարտավոր են ոչ թե ընդհանուր հարցեր տալ, այլ պահանջել կոնկրետ պատասխաններ՝ գնաճի, վարկային քաղաքականության, բարձր տոկոսադրույքների և ֆինանսական համակարգում մրցակցության մակարդակի վերաբերյալ։

Սոնա Գրիգորյան




Լրահոս