Armenian text to speach

Ֆուտբոլի մեծանուն վարպետ Մեսսին նշում է 39-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 24-ին ծննդյան տարեդարձն է նշում արգենտինացի լեգենդար ֆուտբոլիստ Լեոնել Մեսսին։ Նա ծնվել է 1987 թվականին Արգենտինայի Ռոսարիո քաղաքում և համարվում է ֆուտբոլի պատմության լավագույն խաղացողներից մեկը։

Մեսսին իր փառահեղ կարիերայի մեծ մասն անցկացրել է «Բարսելոնայում», նվաճել բազմաթիվ թիմային և անհատական մրցանակներ, իսկ Արգենտինայի ազգային հավաքականի կազմում դարձել է Ամերիկայի գավաթի և աշխարհի չեմպիոն։

Իր բացառիկ խաղով, ռեկորդներով ու նվաճումներով Մեսսին միլիոնավոր երկրպագուների համար դարձել է համաշխարհային սպորտի խորհրդանիշ։ Այս տարի ֆուտբոլային աշխարհը նշում է մեծագույն ֆուտբոլիստներից մեկի՝ Լեոնել Մեսսիի 39-ամյակը։




Լրահոս