Armenian text to speach

Չինաստանում ղեկավարը պատժել է աշխատակցուհուն 200 կքանիստով․ վերջինս ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանում երիտասարդ կինը ծանր առողջական խնդիր է ստացել այն բանից հետո, երբ ընկերության ղեկավարի պահանջով աշխատանքի չկատարած առաջադրանքների համար կատարել է 200 նստացատկ։

Չժեցզյան նահանգի Հանչժոու քաղաքում աշխատող Յանգը չէր կատարել իր օրական աշխատանքային քվոտաները։ Ղեկավարը նրան առաջարկել էր կամ կատարել 100 նստացատկ, կամ յուրաքանչյուր չկատարված առաջադրանքի համար վճարել 50 յուան։ «Ես փող չունեմ», – ասել է կինը և ընտրել նստացատկերը։

200 վարժությունը կատարելուց հետո Յանգը չի կարողացել նորմալ կանգնել և քայլել՝ ոտքերի ուժեղ ցավերի պատճառով։ Սակայն բժշկի է դիմել միայն հինգ օր անց, երբ մեզը մգացել է։

Հիվանդանոցում նրա մոտ ախտորոշվել է ռաբդոմիոլիզ՝ մկանային հյուսվածքի արագ քայքայում, որը կարող է հանգեցնել երիկամների լուրջ վնասման և նույնիսկ երիկամային անբավարարության։ Նրա կրեատինկինազի մակարդակը գերազանցել է 16 հազար U/L-ը։

Յանգը բուժման համար ծախսել է մոտ 1400 յուան և առողջական վիճակի պատճառով ստիպված է եղել հեռանալ աշխատանքից։ Նա ընկերությունից պահանջել է փոխհատուցել բուժման ծախսերը և ևս 15 հազար յուան վճարել մարմնական վնասի համար, սակայն ղեկավարը մերժել է։

Կինը դիմել է աշխատանքի տեսչություն, որը հայտնել է, որ դեպքը կքննարկվի։ Չինաստանի օրենսդրությամբ աշխատակիցներին ֆիզիկական պատժի ենթարկելու համար պատասխանատու անձը կարող է ենթարկվել վարչական պատժի՝ ներառյալ մինչև 15 օր կալանք։




Լրահոս