ՀԱՐՑ. Եթե անհատ ձեռնարկատերը յուրաքանչյուր ամսվա առաջին հինգ աշխատանքային օրվա ընթացքում իրենց հաշվառման հարկային մարմին է ներկայացնում նախորդ ամսվա ընթացքում յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկություն, սակայն ԱՁ-ն տվյալ ամսում գործունեություն չի իրականացրել, արդյո՞ք պետք է ներկայացնի զրոյական տեղեկություն:
ՊԱՏԱՍԽԱՆ. Անհրաժեշտ է ղեկավարվել ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահի 16.08.2011թ-ի թիվ 35 պաշտոնական պարզաբանման 4-րդ կետի դրույթներով, համաձայն որի` կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք հարկային մարմնում ունեն գրանցած մեկից ավելի հսկիչ-դրամարկղային մեքենա, պարտավոր են հարկային մարմին ներկայացնել յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկություն` անկախ այն հանգամանքից, թե տվյալ ամսում տվյալ հսկիչ-դրամարկղային մեքենայի միջոցով դրամական հաշվարկներ կատարվել են, թե ոչ:
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Այսպիսով` հսկիչ-դրամարկղային մեքենան չպետք է կանգ առնի: Թեեւ անհասկանալի է, թե 0-ական թվերով կտրոնն ինչ է տալու հարկային տեսչությանը: Տպավորություն է, թե ՊԵԿ-ն այնպիսի քաղաքականություն է մշակել, որով տնտեսվարողներն անվերադարձ կերպով կապվում են տարածքային հարկային տեսչությունների հետ` ամեն անգամ ոչ ցանկալի շփման առիթների հանդիպելով: Փորձը ցույց է տալիս, որ թեկուզ գործունեությունը դադարեցրած տնտեսվարողին ՊԵԿ տարածքային ստորաբաժանում այցելելիս ինչ-ինչ հնուց մնացած խնդիրներ են առաջադրում: Այսինքն` շփումը տուգանքի նորանոր առիթներ է ստեղծում: