Մարիոպոլում մարտական գործողություններ են սկսվել: Ազգային գվարդիայի ջոկատները կրակ են բացել խաղաղ բնակրչների վրա. հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետության կառավարության համանախագահ Դենիս Պուշիլինը:
Բուժծառայողները հայտնել են 2 զոհվածի և 8 վիրավորի մասին: Նրանցից երկուսը գտնվում են Լենինի պողոտայում` գլխի և որովայնի հատվածում լուրջ վնասվածքներով: Առայժմ հայտնի չէ՝կենդանի են նրանք, թե՝ ոչ:
Պուշիլինը հայտնել է, որ Դոնեցկում իրավիճակը խաղաղ է, ընթանում է Հաղթանակի օրվա տոնակատարությունը, պատերազմում զոհվածների հուշարձանին ծաղիկներ են դրվել, քաղաքում տեղի է ունենում հանրահավաք-համերգ, որին մասնակցում են նաև վետերանները. տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը:
Մարիոպուլի կենտրոնում շենքերը ձեռքից ձեռք են անցնում: Այսպես օինակ, քաղաքային-մարզային վարչական շենքը 3 օրվա ընթացքում մի քանի անգամ գրավել են հակամարտող երկու կողմերի ներկայացուցիչներ: